Վիգեն Սարգսյան. ԵՏՄ-ին անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը
«2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման ու Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի համաձայնագիրը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել մարդկանց միջև ուղղակի շփումների համար: ՀՀ կառավարության որոշմամբ ԵՄ քաղաքացիները 2013թ.-ի հունվարի 10-ից Հայաստան են այցելում առանց մուտքի արտոնագրերի»,-այսօր ՀՀ նախագահի նստավայրում ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդատվական խորհրդի ամփոփիչ նիստի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ խորհրդատուները աջակցություն են ցուցաբերել կարևորագույն մի շարք փաստաթղթերի մշակման գործընթացին. «Դրանց թվում են թմրամոլության դեմ պայքարի, ՀՀ-ում կազմակերպված հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ԵՄ-ի չափանիշներին համապատասխան ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների ազգային ծրագրերը, մարդու իրավունքների պաշտպանության և դրա ռազմավարության ծրագիրը և այլ ռազմավարությունների մշակումը»:
Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունը և այլ կառույցները մեծ ավանդ ունեն ՀՀ-ի դիվանագիտական դպրոցի կայացման գործում. «ԵՄ-ի պատվիրակությունը նաև ակտիվորեն համագործակցել է Ազգային անվտանգության խորհրդի հետ»:
Նրա խոսքով, ԵՄ-ի և ՀՀ-ի միջև 2009թ.-ից պարբերական և ակտիվ երկխոսություն է ընթացել մարդու իրավունքների շուրջ. «Անցած տարիների ընթացքում ՀՀ-ում իրականացվեցին լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներ գրեթե բոլոր ուղղություններով և մենք շնորհակալ ենք ԵՄ-ի խորհրդատվական խմբին այդ բարդ գործընթացում մեզ հետևողականերոն աջակցելու համար»:
Վ. Սարգսյանը նաև նշեց, որ դեռևս շատ անելիքներ կան և հենվելով այն դրական փորձի վրա, որը կուտակվել է վերջին տարիների ընթացքում սահուն առաջընթաց է ակնկալվում բարեփոխումները շարունակաբար իրականացնելու և բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:
«ԵՏՄ-ին անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում»,-ասաց Վ.Սարգսյանը:
Ըստ նրա, ՀՀ-ԵՄ հարաբերությունները ընգրկում են տարբեր ոլորտներ, պարբերաբար անցկացվում են ՀՀ-ԵՄ ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, Հայաստանը ակտիվ մասնակցում է ԵՄ-ի ծրագրերին. «2014թ.-ի ապրիլի 23-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել է եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ.-ին միջոցառումների ցանկը»:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, ներկայումս Երևանը քննարկում է Բրյուսելի հետ քննարկում է հարաբերությունները կարգավորող իրավական նոր շրջանակի ձևավորման հետ առնչվող հարցեր:
«Մեր նպատակն է պահպանել ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը՝ապահովելով դրանց համատեղելիությունը ինտեգրացիոն մյուս ձևաչափերի հետ»,-հավելեց Վ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան