Քաղաքաշինության նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Նոյեմբերի 24-25-ը Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների նախագահի հրավերով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կմեկնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում է քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային առանձին հանդիպում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար պարոն Միխայիլ Մենի միջև:
Պատվիրակության կազմում են՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ` Տիգրան Բարսեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան