Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի ) և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: