Գագիկ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ Ոսկանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան