ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԱԺ-ում ունեցած փակ հանդիպման մասին
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն Ազգային ժողովում փակ հանդիպում է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
«Սովորական հանդիպում էր: Արտաքին հարցերի հանձնաժողովի հետ միասին անդրադարձ ենք կատարել հարցերի շատ լայն շրջանակի»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց դեսպան Հեֆֆերնը:
Նրա խոսքով, հանձնաժողովն իրենց կարևոր գործընկերներից է, պարբերաբար հանդիպումներ են ունենում. օրենսդրական դաշտում իրականացվող գործունեությունը շատ կարևոր նշանակություն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան