Է. Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Դեկտեմբերի 4-5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ