Ադրբեջանը դիվերսիոն գործողության փորձ է կատարել. Դավիթ Բաբայան
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է կատարել: Այս մասին Pamorama.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Պետք չէ խուճապի մատնվել, եղել է դիվերսիոն հարձակում, որը հակառակորդը պարբերաբար իրականացնում է: Արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել` տալով կորուստներ»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմը ինչպես միշտ ցուցաբերել է խիզախություն, բարձր ոգի և հետ է շպրտել թշնամուն:
Նրա խոսքով, դիվերսիոն ներթափանցման փորձը գրանցվել է շփման գծի արևելյան ուղղությամբ: Գործողության ընթացքում զոհվել է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմի կորուստների մասին հստակ տեղեկություններ չկան:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ ներկայումս դրանք ճշտվում են. « Չնայած պաշտոնական Բաքուն կփորձի քողարկել իսկությունը»:
Ամփոփելով խոսքը` Դավիթ Բաբայանը շեշտեց, որ «հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումները դիվերսիոն գործողությունների դրսևորումներ են»:
Միջադեպի առիթով ԼՂՀ ՊԲ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտականհենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցիցմահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ.Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: