Ջ. Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ չի կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում
ԵԱՀՄ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ափսոսանք է հայտնել, որ Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում տեղի չի ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ցավում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այդպես էլ չկարողացան հանդիպել ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում: Երկխոսությունը խաղաղ կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է»,- գրել է ամերիկացի դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան