Քաղաքագետ. Մինսկի խումբը չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ
«Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին մեկ տարվա ընթացքում սրվել են հարաբերությունները, սակայն ղարաբաղյան հարցում երկու բևեռները գոնե հռետորաբանության տեսանկյունից պահպանում են հարցի կարգավորման միևնույն մոտեցումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահողները չեն փոխել իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ. «Հակամարտության մեջ ներգրավված կողմերը նույնպես չեն փոփոխել իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված»:
Մարկարովի խոսքով, Ադրբեջանը, Հայաստանը և ԼՂՀ-ն պահպանել են իրենց նախկին դիրքորոշումները:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան