Հնդկաստանը շուտով կարող է ազատ առևտրի մեջ մտնել ԵՏՄ-ի հետ
Հնդկաստանն առաջիկայում կարող է ազատ առևտրի մեջ մտնել Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»:
Լրատվամիջոցը մանրամասնում է, որ Մոսկվան ու Նոր Դելին ակտիվացնում են ԵՏՄ ու Հնդկաստանի միջև ազատ առևտրի վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի շուրջ ընթացող աշխատանքները: Ըստ աղբյուրի, սա նշված է Ռուսաստանի և Հնդկաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ:
Վ. Պուտինն առաջարկել է մոտ ապագայում կենտրոնանալ Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև առևտրտնտեսական կապերի զարգացման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան