Արամ Մանուկյանը բուժզննում է անցնում
Ծեծի ենթարկված ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկվանից գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորի որդին՝ Արեն Մանուկյանը հայտնեց, որ Արամ Մանուկյանի մոտ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի ցնցում, սալջարդ:
«Հիմա էլ իր մոտ եմ, ոչինչ, լավ է զգում: Ստուգումներ ու բուժզննում է անցնում»,-փոխանցեց Մանուկյանի որդին:
Հիշեցնենք, որ Երևանի Սոսեի 2/2 հասցեում անհայտ անձիք հարձակվել են ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա և ծեծի ենթարկել:
Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:
Նախորդող հրապարակում՝
Ծեծել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին. «Այս պահին հանգամքները պարզվում եմ»
Էդուարդ Շարմազամով. Բիլակներով ու զոռբայությամբ հարցի լուծում մեր կուսակցության կողմից դատապարտելի է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան