Կայացել է ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ պատգամավորների հանդիպում
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռևս հնարավոր է համարում բոլոր խմբակցությունների կողմից համատեղ հայտարարության ընդունումը՝ ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումներ կատարելու դեպքերի վերաբերյալ: Այդ նպատակով ՀՅԴ-ն նախաձեռնել է հանդիպումներ մյուս խմբակցությունների հետ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին ասաց, որ արդեն հանդիպել են ԱԺ ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ:
Նախորդող հրապարակում՝
«Եկեք մեկ անգամ ևս միասին աշխատենք». Ա. Ռուստամյանը դիմում է պատգամավորներին