Թանկյանը հայտնել է, որ Քլունիի Հայաստան այցի մասին տեղեկություն չունի
System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը նոր մանրամասներ է հայտնել Ջորջ Քլունիի Հայաստան այցի հետ կապված: Asbarez-ը զրուցել է Թանկյանի հետ, ով ասել է, որ Քլունիի այցի մասին որևէ տեղեկություն չունի:
Նշենք, որ երգիչն ավելի վաղ ինստագրամի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Ջորջ Քլունին հաջորդ տարվա ապրիլին կայցելի Հայաստան, սա անհերքելի ճշմարտություն է»:
Հիշեցնենք, որ System of a Down խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է գալու «Wake Up The Souls» համերգային շրջագայությամբ: Այն մեկնարկելու է ապրիլի 10-ին՝ Լոնդոնում, այնուհետև կլինեն Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում, եզրափակվելու է ապրիլի 23-ին՝ Երևանում՝ Հանրապետության հրապարակում: