«Զվարթնոց» օդանավակայանը վերականգնել է բնականոն աշխատանքը
Մառախուղը ցրվել է, «Զվարթնոց» օդանավակայանը վերականգնել է բնականոն աշխատանքը, շուտով չվերթներ կիրականացվեն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները մառախուղի պատճառով այսօր չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ինքնաթիռները հետ են գնացել իրենց պահուստային օդանավակայաններ: Դոնի-Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը Մին-Վոդիի պահուստային օդանավակայան:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ինքնաթիռները վայրէջք չէին կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, Գ. Աբրահամյանն ասաց, որ օդանավի անձնակազն ու ավիաընկերությունն է որոշում իրենց պահուստային օդանավակայանները:
Նշենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, դեկտեմբերի 20-24-ին Երևանում, Արարատյան դաշտում գիշերային և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: