Արցախի նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան այսօր մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների և կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նախագահը նաև պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: