ՀՀ Առաջին տիկնոջ այցը Մուրացանի հիվանդանոց (տեսանյութ)
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի շրջանակներում, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Մուրացանի հիվանդանոց, հանդիպել երեխաներին: Առաջին տիկնոջն ուղեկցում էին նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամի իր գործընկերները: Երեխաների համար կազմակերպվել էր ամանորյա համերգային ծրագիր, որին մասնակցեցին «Քոմփըս» բենդը, Բեթին, «Վաղորդյան կաթիլներ» վոկալ համույթը, ինչպես նաև Ձմեռ պապը և մի շարք մուլտ-հերոսներ:
«Նվիրիր կյանք» հիմնադրամը շնորհակալագրերով պարգևատրեց երգահան Մարինե Ալեսին, ինչպես նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Երեխաներին հիմնադրամի կողմից հանձնվեցին ամանորյա նվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր