Ն.Նազարբաևը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը վավերացնելու մասին» օրենք: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Այն բովանդակում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանները:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են պայմանագրով։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան