Աշխարհում 19:11 14/01/2015

Ռասել Փոլարդ. ԼՂՀ ճանաչումը ներկայիս սահմաններով միակ մարդասիրական լուծումն է

Բրիտանացի անկախ լուսանկարիչ և գրող Ռասել Փոլարդը բազմիցս այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ և ստեղծել Արցախի ժողովրդի մասին պատմող անգլալեզու www.artsakh.org.uk կայքը: Panorama.am-ի հետ հարցազրույցում նա կիսում է իր տպավորությունները Լեռնային Ղարաբաղի մասին և տալիս իր մենկաբանությունը, թե ինչու ղարաբաղյան հակամարտության միակ մարդասիրական լուծումը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը ներկայիս սահմաններով:

Ռասել Փոլարդն առաջին անգամ այցելել է Հայաստան և Արցախ որպես զբոսաշրջիկ, առանց հետագայում այս տարածաշրջանի մասին նյութեր գրելու մտադրության: Սակայն նա շատ տպավորվել է հատկապես Արցախով, տեղացի ժողովրդի հյուրընկալությամբ և նրանց կյանքի պատմություններով, և սկսել է պարբերաբար այցելել Ղարաբաղ (արդեն 9 անգամ եղել է այնտեղ): Այդ այցելությունների արդյունքը նա ներկայացնում է իր լուսանկարներով և հոդվածներով իր կայքում, ինչպես նաև բարձրացնում է իրազեկությունը Ղարաբաղի մասին արտերկրում՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայում:

Փոլարդը համոզված է, որ հակամարտության միակ մարդասիրական լուծումն է ԼՂՀ-ի ճանաչումը, մի քանի պատճառներով: Նախ, որովհետև ճանաչված չլինելու հետևանքով Արցախի տնտեսությունը չի կարողանում ինչպես հարկն է զարգանալ և դրսից ներդրումներ ստանալ, ինչի բացասական հետևանքները մարդիկ զգում են իրենց ամենօրյա կյանքում (գործազրկության մակարդակը բարձր է, տրանսպորտի, առողջապահության և այլ կենսական նշանակություն ունեցող ծառայությունները մատչելի չեն և այլն):
Մյուս կողմից, նրա կարծիքով եթե ԼՂՀ-ն ճանաչվի ՄԱԿ-ի կողմից, ապա արդյունքում կպարտադրվի խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև կիրականացվեն ականազերծման աշխատանքներ նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքներում, ինչը ներկայումս չի արվում: Ճանաչման հետևանքներից մեկը կլինի նաև ադրբեջանցի փասխտականների վերադարձը, գտնում է Փոլարդը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ վերադառնալ ցանկացող փախստականների թիվը կլինի ավելի փոքր, քան այն, որը ներկայացնում է Ադրբեջանի կառավարությունը:

Այնուամենայնիվ, ըստ Փոլարդի Լեռնային Ղարաբաղը միառժամանակ նաև զարգանում է: Ինչպես ինքն է ականատես եղել, տարիների ընթացքում Շուշիում և Ստեփանակերտում կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, հյուրանոցներ, արվեստի կենտրոններ, որոնք լիովին փոխել են պատերազմի արդյունքում ավիրված այդ քաղաքների տեսքը:

Նա նաև նշում է, որ հիմնական ներդրումները Ղարաբաղում կատարվում է ՀՀ-ի և Սփյուռքի միջոցներով, մինչդեռ եվրոպական ընկերությունները ներդրումներ չեն անում, քանի որ ԼՂՀ-ի կարգավիճակը նրանց համար հստակ չէ:

Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի մասին արտերկրում շատ տեղեկացված չեն և ԼՂ խնդիրները չեն գրավում բարեգործական կազմակերպությունները ֆինանսավորող անձանց ուշադրությունը: Անգլիայում մասնավոր ու բարեգործական կազմակերպությունները ավելի շատ օգնություն են ցուցաբերում աշխարհի թեժ կետերին, որոնք տուժում են օրինակ երկրաշարժերից, ցունամիներից և նման այլ աղետներից: Իսկ Ղարաբաղի մասին հիմնականում մարդիկ չեն էլ լսել: Այս թեմային լրատվամիջոցները նույնպես չեն անդրադառնում:
Մյուս կողմից դժվար է ներկայացնել, թե Լեռնային Ղարաբաղում իրականում ինչ խնդիրներ կան, քանի որ առաջին հայացքից էական խնդիրներն այնտեղ պարզ տեսանելի չեն և կան տարբեր շերտեր – որոշ մարդիկ ապրում են աղքատության մեջ, որոշները՝ շատ բարեկեցիկ կյանքով: Այնպես որ լուսանկարչի համար դժվար է ներկայացնել միատարր, հավասարակշռված պատկեր, սակայն հենց դա պետք է արվի: 

Խոսելով այն մասին, որ ժողովրդի համար երբևէ Ադրբեջանի իշխանության տակ լինելու հեռանկարը բացառվում է, Փոլարդն ասաց, որ իր կարծիքով դա լիովին ռացիոնալ դիրքորոշում է:

«Եթե դուք խաղաղ ապրում էիք Լեռնային Ղարաբաղում 1988-ին և ցանկություն հայտնեցիք միանալ Հայաստանին, իսկ ժողովրդավարության այդ խաղաղ դրսևորումը հանգեցրեց պատերազմի, ապա ինչպե±ս կարող է ձեր մտքով երբևէ անցնել նորից այդ երկրի իշխանության տակ լինել: Եթե Ադրբեջանը երբևէ վերահսկողություն հաստատեր Ղարաբաղի վրա, ապա ապագայում այնտեղ ոչ մի հայ չէր մնա», - ասաց նա:

Նա նաև նշեց, որ Արցախի ժողովուրդը միայն ցանկանում է երկարատև խաղաղություն և չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի հետ, քանի որ իր տարածքներն ընդլայնելու կարիք չունի:

Փոլարդի համոզմամբ անհնար է վերադառնալ 1988թ.-ի ԼՂԻՄ-ի սահմաններին (այսինքն տարածքներ հանձնել Ադրբեջանին), քանի որ Արցախի բնակչության մեծ մասը զգում է, որ այս տարածքներն ապահովում են Արցախի անվտանգությունը:

«Այս առումով երկու կարևոր հանգամանք կա: Առաջինը՝ սովետական ԼՂԻՄ-ը անկլավ է, և օրինակ Աղդամը, որտեղից Ղարաբաղի բնակչությունը ենթարկվում էր հրետակոծության, շատ մոտ է գտնվում Ստեփանակերտին: Կարծում եմ մարդիկ իրենց շատ խոցելի կզգային, եթե այդ ողջ շրջանը հանկարծ վերահսկվեր Ադրբեջանի կողմից: Իսկ Արցախի և ՀՀ-ի միջև ընկած հատվածն ունի կենսական նշանակություն, և թույլ տալ, որ այն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ (չմոռանանք, որ այդ ճանապարհը շրջափակման մեջ էր պատերազմի ժամանակ), բոլորովին տրամաբանական չէ», - ասաց Փոլարդը:

Նա նաև նշեց, որ այս առումով «ազատագրված տարածքներ»-ի թեզը լավ փաստարկ չէ արդարացնելու համար այդ տարածքների՝ հայկական վերահսկողության տակ լինելու հանգամանքը: Ըստ նրա, այդպիսի պատմական թեզերը վտանգավոր են և ընկակելի չեն միջազգային հանրության համար: Իսկ անվտանգության փաստարկը շատ ավելի համոզիչ է և հասկանալի լայն շրջանակներին:

Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ հակահայկական քարոզչությունը կազմակերպվում է պետական մակարդակով, Փոլարդը նշեց, որ ԼՂՀ-ում նա չի հանդիպել իշխանությունների կողմից որևէ հակա-ադրբեջանական քարոզչության:

Բրիտանացի լուսանկարիչը 2014թ.-ի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի թեմայով ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում, որտեղ նա ցուցադրել է Արցախում արած իր լուսանկարները, ինչպես նաև խոսել Խոջալուի թեմայի մասին: Խոջալուի թեմայով նա նաև հոդված է գրել: Հոդվածը, որը հիմնված է միայն ադրբեջանական աղբյուրների վրա, բարձրացնում է մի շարք հարցեր, որոնց պատասխանը ադրբեջանական կողմը չի կարողանում տալ:

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}