Կարևորվել են ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրային: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը;
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առկա մակարդակը՝ կարևորելով Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:
Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությունը: