Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել էին լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան