Ցուցարարները կառավարությունից ակնկալում են «վերջնական ու անփոփոխ» որոշում
Նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարներն այժմ կրկին վերադառնում են կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները որոշեցին, որ վաղը ժամը 11:00-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ. «Այդ ժամին պետք է կառավարությունը պատասխանի մեզ ու մեր խնդրին տա լուծում՝ վերջնական ու անփոփոխ»:
Նրանք նաև որոշեցին, որ եթե օրենքը փետրվարի 1-ից մտնի ուժի մեջ, ինչպես որ նախատեսված է, կդադարեն աշխատել:
Հիշեցնենք, որ նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Բացի այդ, նոր օրենքով՝ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անհատ ձեռներեցներն առաջին ագամ կտուգանվեն 20 հազար դրամով, այնուհետև` շրջանառության հարկի հինգ տոկոս չափով: Տոոնավաճառի աշխատակիցների դժգոհություններից հետո նոյեմբերին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը: Տոնավաճառի աշխատակցիները պահանջում են, որպեսզի աշխատեն այնպես, ինչպես մինչ օրս, այսինքն՝ ոչ թե վճարեն եկամտի 1%-ը, այլ լինի հաստատագրված վճար։
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահական նստավայրի մոտ է Երևանի ոստիկանապետը. «Իրավիճակը վերահսկվում է»
Ակցիայի մասնակիցները, նախքան նախագահական հասնելը, դիմեցին պատգամավորներին
Ակցիա՝ կառավարության մոտ. «Լինելու են մարդիկ, որ թողնելու, չլուդ գնալու են Հայաստանից»