Գիշերը Տավուշում վիրավորված զինծառայողները դուրս են գրվել հիվանդանոցից
Այս գիշեր հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս Տավուշում վիրավորվել է երկու զինծառայող: Panorama.am-ին Իջևանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ զինծառայողների վնասվածքները, թեթև են եղել. «Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել»:
Իջևանի ԲԿ-ից տեղեկացրեցին, որ զինծառայողներից Սուրեն Մովսիսյանը ստացել էր աջ նախաբազկի հրազենային վնասվածք, իսկ Գրիշա Օթարյանը՝ ձախ ազդրի հրազենային վնասվածք:
Հարակից հրապարակում՝
Ոսկեպար-Կիրանց հատվածում հակառակորդը կրակահերթեր է արձակել. հայկական կողմից տուժողներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը