Հայաստանը կդիտարկվի Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից
Հայաստանն առաջին անգամ դիտարկվելու է Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (ԲԱԿ) կողմից, որի նստաշրջանը նախատեսված է փետրվարի 2-ից 13-ը, հանդիպումները տեղի կունենան Ժնևի Վիլսոնի պալատում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Կոմիտեն, որի կազմում մարդու իրավունքների հարցերով 10 անկախ միջազգային փորձագետներ են, դիտարկում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման ընթացքը։
Հայաստանը մեկն է 44 պետություններից, որոնք վավերացրել են Կոնվենցիան, և այդպիսով Կոմիտեի դիտարկման շրջանակներում զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։
Հայաստանի զեկույցը և այն հարցերի ցանկը, որոնք հնարավոր է բարձրացվեն, հասանելի են այստեղ: