Հայաստանի բնակչությունը մեխանիկական տեղաշարժի արդյունքում նվազել է
Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 միլիոն 10 հազար 600 մարդ, նախորդ տարվա 3 միլիոն 17 հազար 100-ի համեմատ: Այսինքն՝ մեկ տարում բնակչության թիվը նվազել է 6500-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Բնակչության ընդհանուր թվաքանակը նվազել է այն պայմաններում, երբ 2014-ին բնական հավելաճի ճանապարհով ունենք 15 հազար 300 մարդու ավելացում: Այսինքն, բնակչության թվաքանակի նվազումը եղել է մեխանիկական տեղաշարժի` միգրացիայի արդյունքում, որը Հայաստանում 2014 թվականին կազմել է՝ մնացորդը -21 հազար 800, արդյունքում բնակչությունը նվազել է 6500-ով»,- ասաց նա:
Կ. Կույումջյանը նշեց, որ բացի Երևան քաղաքից, մնացած 10 մարզում նկատվել է բնակչության նվազում: Երևանի բնակչությունը 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1 միլիոն 71 հազար 600, իսկ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ Երևանում բնակվել է 1 միլիոն 68 հազար 300 մարդ:
Նրա ներկայացմամբ, 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների մուտքերը Հայաստան կազել են 2 մլն 234 հազար 596, իսկ ելքերը` 2 մլն 776 հազար 268: Արդյունքում մուտքերի և ելքերի հաշվեկշիռը եղել է բացասական` կազմելով - 41 հազար 672:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան