Հարցազրույցներ 13:30 05/02/2015

Արտերկրից եկած բժշկի գործունեության ամբողջ պատասխանատվությունը հրավիրող կազմակերպությանն է

Հայաստանում վիրահատություններ են կատարում նաև արտերկրից ժամանած բժիշկները՝ հիմնականում մասնավոր կլինիկաների հրավերով: Սակայն արդյո՞ք այդ բժիշկները պրոֆեսիոնալ են և ունեն Հայաստանում իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու իրավունք: Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանի հետ:

Նրա խոսքերով` Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրվում է միայն այն բժիշկ-մասնագետներին, որոնց կրթական փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ-ում ընդունված չափանիշներին, ինչպես նաև նրանց կրթական փաստաթղթերը ճանաչվել են ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի կողմից. «Այսինքն՝ երկիրը պետք է հավաստի, որ իր բժիշկը բավարար, պատշաճ կրթական մակարդակ ունի Հայաստանում բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար»:

Ըստ այդմ, ցանկացած բժշկական կազմակերպություն, նախքան արտերկրից բժիշկների ժամանելը, պարտավոր է գրավոր դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, տեղեկացնել նախատեսվող այցի մասին՝ ներկայացնելով այդ բժիշկների կրթական փաստաթղթերը, դիպլոմները, հետդիպլոմային կրթության վկայականները, նրանց ինքնակենսագրականները և ամենակարևորը` պատշաճ գործունեությունը հավաստող փաստաթուղթ:

«Այդ փաստաթուղթը տրվում է այն երկրի կողմից, որտեղից գալիս է տվյալ բժիշկը: Տվյալ երկրի առողջապահության նախարարության, նրանց մասնագիտական խորհուրդների կողմից տրվում է հավաստում, որ այդ անձը իրավունք ունի աշխատել որպես բժիշկ տվյալ մասնագիտությամբ, ինչպես նաև իր բժշկական գործունեության ընթացքում քրեական, վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Այսինքն՝ այդ փաստաթուղթը հավաստում է, որ նա մասնագիտական հմտություններ ունեցող բժիշկ է, ով աշխատում է իր երկրում»,- ընդգծեց Ս.Սողոմոնյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ երբեմն լինում են դեպքեր, երբ Հայաստան են գալիս այնպիսի բժիշկներ, ովքեր իրենց երկրում բժշկական գործունեությունից զրկվել են և «հյուրախաղերի» կարգավիճակով շրջում են տարբեր երկրներում, գումար վաստակում վիրահատությունների կամ բուժումների ձևով: Ս.Սողոմոնյանի խոսքերով՝ իրականում դա բավականին լուրջ խնդիր է և շատ կարևոր, որպեսզի մեր ազգաբնակչությանը ավելորդ ռիսկերի չենթարկեն:

Անձնակազմի կառավարման վարչության պետը նշեց նաև, որ Հայաստանում այս հարցը կանոնակարգված է, սակայն որոշ մասնավոր կազմակերպություններ այդ կարգը չեն պահպանում. «Պետք է նշեմ, որ հրավիրվող մասնագետների բժշկական գործունեության հետ կապված բոլոր ռիսկերի, հնարավոր վտանգների պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է այն կազմակերպությունը, որը հրավիրել է տվյալ բժշկին»:

Իսկ երբ կազմակերպությունն առանց առողջապահության նախարարության թույլտվության է մասնագետ հրավիրում արտերկրից, Առողջապահության պետական տեսչությունը իրավունք ունի գովազդի հիմքի վրա ստուգումներ իրականացնել տվյալ կազմակերպությունում, պարզել բժիշկների մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավաչափությունը, ինչպես նաև նշանակել համապատասխան տույժեր:

Ս. Սողոմոնյանը վստահեցրեց, որ մինչ օրս արտերկրից ժամանած բժիշկների գործունեության հետ կապված բողոքներ չեն ստացել. «Եթե լինեն բողոքներ, ապա անմիջապես դրանց ընթացք կտրվի, վարչական վարույթ կհարուցվի և համապատասխան ուսումնասիրություն կիրականացվի»:

Իսկ այն հարցին, թե արդյոք այդ կարգին պետք է հետևեն նաև այն քաղաքացիները, ովքեր իրենց հարազատին վիրահատելու համար բժիշկ են հրավիրում արտերկրից, Ս.Սողոմոնյանը պատասխանեց, որ որևէ էական նշանակություն չունի՝ այդ բժիշկին հրավիրում է հիվանդի հարազատը, թե բժշկական կազմակերպությունը: Ամեն դեպքում բժշկի մասնագիտական գործունեության համար պետք է ստանալ թույլտվություն, քանի որ նա կարող է վնասել հիվանդին. «Իսկ ո՞վ է ասում, որ եթե արտերկրից է եկել, ուրեմն նա ամենալավն է և չի կարող մասնագիտական սխալներ թույլ տալ: Փաստաթղթերի առկայության դեպքում նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություն և տալիս համապատասխան թույլտվություն: Այդ ամբողջ գործընթացը տևում է 2-3 օր»:

Ս.Սողոմոնյանի խոսքերով` դեպքերի գերակշիռ մասը ստանում է դրական եզրակացություն: Եզակի դեպքերում են խնդիրներ հայտնաբերվել իր երկրում բժշկի գործունեության հետ կապված և չեն ստացել Հայաստանում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

Անդրադառնալով հատկապես քաղցկեղով հիվանդների բուժումն արտերկրում կազմակերպող ընկերություններին՝ Ս.Սողոմոնյանը նշեց, որ վերջիններիս նախարարությունը լիցենզիա չի տրամադրում, քանի որ դրանք Հայաստանում բժշկական գործունեություն իրականացնող կազմակերպություններ չեն: Ըստ նրա՝ դրանք կենտրոններ են, որոնք աջակցում են հիվանդներին կապ հաստատել արտերկրի բժշկական կազմակերպությունների հետ. «Այսինքն՝ միջնորդի դեր են կատարում, աջակցում են փաստաթղթերի կազմման հարցում, ուստի նրանց գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ»:

Ինչ վերաբերում է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, ապա Ս.Սողոմոնյանը նկատեց, որ այն կատարյալ չէ. «Այսօր մեր երկրում գործում է 1996թ-ին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը, որը, սակայն, մինչև օրս որևէ փոփոխության չի ենթարկվել: Մինչդեռ այդ օրենքը բավականին թույլ է և լիարժեք չի կարգավորում արտերկրից ժամանակ բժիշկների գործունեությունը»:

Այդ բացը լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` ամբողջությամբ կարգավորվելու է ՀՀ-ում ոչ վավեր կրթական փաստաթղթեր ունեցող բժիշկների գործունեություն իրականացնելու կարգը. «Այսինքն՝ մենք այդ օրենսդրական բացն ամբողջությամբ լրացնելու ենք նոր նախագծով, որը արդեն ԱԺ-ում է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}