Այսօր Երևանում սպասվում է +6 աստիճան տաքություն
Երևանում այսօր ցերեկը կգրանցվի +4-+6 աստիճան տաքություն: Երեկոյան ջերմաստիճանը կնվազի, գիշերը կգրանցվի +1- -1 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը մայրաքաղաքում կպահպանվի առաջիկա երկու օրերին:
Հայհիդրոմետ ծառայությունից նաև հայտնում են, որ Երևանում փետրվարի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն:
Հանրապետության տարածքում փետրվարի 14-15-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին, 18-ին՝ առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Նկատենք, որ ամենացուրտ փետրվարի 14-ը եղել է 1972-ին. Այդ օրը գրանցվել է -22.50C, մի քանի տարի անց՝ 1979-ին գրանցվել է 18.70C: