Գրիգորի Մարգարյանն ու Հարություն Ղարագյոզյանը դադարեցնում են ԲՀԿ-ին անդամակցությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ այն մասին, որ ԱԺ պատգամավորներ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) և Գրիգորի Մարգարանը (Բելաջիոյի Գրիշ) դադարեցնում են կուսակցությանը և խմբակցությանն անդամակցությունը:
ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ պատգամավորների գրությունները հետևյալն են.
1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:
2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ական Արագած Ախոյանը հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին: Նա նաև նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում կշարունակի աշխատանքները որպես անկուսակցական պատգամավոր:
Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Նա հայտնել էր, որ ԱԺ-ում կշարունակի իր գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր:
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Ըստ տեղեկությունների, մանդատից հրաժարվելու պատճառը վերջինիս կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը