Ժայռաբեկորների փլուզում Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին
Այսօր առավոտյան` ժամը 04:00-05:00 սահմաններում, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի: Այս մասին հայտնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան