ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու գրավոր դիմում է ներկայացրել:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին: Իսկ եթե դիմումը հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Գ. Սահակյանը նաև հայտնեց, որ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը իր գրավոր դիմումի համաձայն դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» իմբակցությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը