Արցախի նախագահն ու Արմեն Երիցյանը հարցեր են քննարկել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան