Անտրամաբանական կլինի, եթե մեր առաջարկներն ընդունվեն, իսկ մենք չընդգրկվենք կոալիցիայում. Ռուստամյան
ՀՅԴ-ի համար կոալիցիա մտնել-չմտնելն ինքնանպատակ չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հնարավոր կոալիցիայի ձևավորման հարցին:
«ՀՅԴ-ն ունի հստակ գաղափարախոսություն և մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հակիրճ՝ 7 կետերի տեսքով և ասել, որ պետք է հստակություն լինի»,-նշեց Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ եթե իրենց առաջարկներն ընդունվեն, իրենք պատրաստ են համագործակցել:
«Անտրամաբանական կլինի, եթե մեր առաջարկներն ընդունվեն, իսկ մենք չընդգրկվենք կոալիցիայում»,-նշեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների՝ ԱԺ-ից հետ կանչելուն՝ նա ասաց.«ՀՀ ստորագրությունը դեռ չի հեռացվել այդ չարաբաստիկ փաստաթղթի տակից, սակայն այս ուղղությամբ ևս շատ ոգևորող քայլեր են իրականացվում, ինչը ոգևորիչ է, սակայն 7 կետերի ուղղությամբ դեռ որևէ հստակ քայլեր չեն իրականացվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան