Աղդամյան դեպքերի «ականատես» ադրբեջանցի լուսանկարիչը «վայրագության» անգամ մեկ լուսանկար չի կարողանում ներկայացնել

Աղդամյան դեպքերի 23-րդ տարելիցի առնչությամբ Panarmenian.net կայքը դիմել է National Geographic-ի՝ ծագմամբ ադրբեջանցի լուսանկարիչ Ռեզա Դիգգատտիի հիշողություններին և «վկայություններին», ով հայտնի է իր՝ վերոնշյալ իրադարձությունների մասին մի շարք իրար հակասող հայտարարություններով:

Ինչպես նշում է կայքը, լուսանկարիչն իր հարցազրույցներում իրադարձություններին ներգրավվածություն է ցուցաբերում` պնդելով, թե 1990 թվականի հունվարին ժամանել է Բաքու, որտեղ էլ իբր «հայերը սպանում էին ադրբեջանցիներին»: Այդպես է նա որակել Բաքվում շուրջ մեկ շաբաթ տևած հայերի ջարդերը:

Բացի այդ, լուսանկարչի հավաստիացմամբ` Բաքվում իրեն հանդիպել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի դեսպանը Փարիզում` Էլնուր Հուսեյնովը»: Խնդիրն այն է, որ 1990-ականներին Ադրբեջանը դեռ ԽՍՀՄ կազմում էր և իր ներկայացուցիչը չուներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Այս կազմակերպության հետ իր ինքնուրույն համագործակցությունն Ադրբեջանը սկսել է միայն 1992 թվականի հունիսի 3-ին, այսինքն` լուսանկարչի կողմից նկարագրված Բաքու ժամանումից 2 տարի անց: Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի դեսպանի անունը ոչ թե Էլնուր, այլ Էլեոնոր էր:

Այնուհետև, լուսանկարիչը պատմում է, թե 1992 թվականի փետրվարի 28-29-ին նա գալիս է Ադրբեջան Աղդամյան դեպքերի առնչությամբ: Ցիտում ենք. «Ես այդ խմբի հետ եկա Աղդամ, որտեղ հավաքվել էին Խոջալուում հայերի գազանություններից փրկվել հաջողած մարդիկ: Այդ ժամանակ «Կարմիր խաչի» կազմակերպությունը բանակցություններ էր վարում հայերի հետ, որպեսզի վերջիններս վերադարձնեն մահացածների դիերը: Ես լուսանկարներ արեցի, երբ մենք Աղդամի ու Խոջալուի սահմանին փոխանակվում էինք գերիներով: Այդ ժամանակ հայ զինվորներից մեկն ինձ ցույց տվեց թեյի գդալ` հանելով այն գրպանից: Ես հարցրի` ինչին է պետք դա, իսկ զինվորն ինձ տեղեկացրեց, որ դրանով նրանք հանում էին ադրբեջանցի գերիների աչքերը»:

Այս պարագայում խիստ կարևոր է նշել, որ նա պարզապես լրագրող չէ, այլ նաև լուսանկարիչ է, այսինքն` մի մարդ, որ ունի տեղում պատմական իրադարձությունն արձանագրելու համար անհրաժեշտ ողջ սարքավորումները: Եվ ահա այստեղ հերթական անգամ հակասություն է ծագում նրա պատմածներում:

Նախ և առաջ, հայկական կողմը երկու օր անց և առանց որևէ նախապայմանների հանձնել է Խոջալուի բնակիչներին ադրբեջանական կողմին: Ընդ որում, սա բացարձակապես «Կարմիր խաչի կազմակերպության» վաստակը չէ, իրականում պատճառը պարզ էր ու հասկանալի. մի երկրում, որտեղ շրջափակման հետևանքով սով էր, նրանց պահելը հնարավոր չէր դառնում:

Երկրորդ հերթին, հետազոտվել են Դիգգատտիի` «Ադրբեջան» անվամբ ցուցահանդեսների աղբյուրներն ու արխիվները, այդ թվում` նրա կայքում ու այլ քարոզչական ռեսուրսներում եղածը: Ամենուր` որպես «Խոջալուի դեպքերի» ֆոտոփաստ ներկայացվում են մի քանի լուսանկարներ, որոնք արվել են Աղդամում` կենդանի, առողջ մարդիկ` առանց վայրագությունների ու խոշտանգումների հետքերի, մի քանի հեկեկող կին, մի տարեց կին` Աղդամի մզկիթի կողքին, տղամարդկանց դիերի սգումը մզկիթում` ահա թերևս այսքանը: Այն հանգամանքը, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչը` «գազանությունների ու սարսափների ականատեսը», «Խոջալուի զոհի» կամ էլ «արծաթե գդալով հավանական դահիճի» անգամ մեկ լուսանկար չի արել, չափազանց տարօրինակ է:

Ավելին, 2010 թվականին Դիգգատտին կազմակերպում է Parole de liberté անունը կրող ցուցահանդես Փարիզյան մետրոյի Լյուքսեմբուրգ կայանում, որտեղ էլ ներկայացնում է «Խոջալուի սարսափները»: Ընդ որում, ստենդի վրա ցուցադրված է լինում Աղդամյան դեպքերի հետ առնչվող լոկ մեկ լուսանկար, իսկ մնացյալները ներկայացնում են Աֆղանստանը, Աֆրիկան, Սարաևոն, սակայն կենտրոնական հատվածում զետեղված է լինում «Ադրբեջան. Աղդամ. 1992 թվականի ապրիլ» խորագիրը, մինչդեռ իր իսկ հավաստիացումներով` եղել էր Աղդամում և Խոջալուում փետրվարին, այլ ոչ թե ապրիլին:

Եվ ահա, վերջապես, 2015 թվականին ադրբեջանական մամուլը հանդես է գալիս «Խոջալուի ցեղասպանության լուսանկար» խորագրով. 21 հրապարակված լուսանկարներից 15-ը կենդանի, արտասվող մարդկանց են ներկայացնում (այդ թվում` տրանսպորտում տղամարդկանց) ինչը բնական երևույթ է պատերազմական պայմաններում, 3-ը շիրիմների լուսանկարներ են, իսկ թե ում են պատկանում դրանք, անհայտ է. դատելով լուսանկարից` խոսքը տղամարդու մասին է, որը տարիքի համաձայն պետք է կռվեր, և որն առավել ևս «ցեղասպանության զոհ» չէ: Մնացյալ 3 լուսանկարներում դիակներ են, որոնք ներկայացնում են հասուն տղամարդկանց, որոնց չի կարելի ոչ մի դեպքում դասել խաղաղ բնակիչների շարքին: Հատկանշական է, որ նրանցից մեկի դիակի վրա նկատվում է սովորաբար զինվորականներին տրվող շապիկ:

Ինչ էլ որ եղած լիներ, միևնույն է, խիստ տարօրինակ է այն, որ լուսանկարիչը պնդում է, թե «տեսել է», սակայն չի կարող իր իսկ տեսածի ապացույց լուսանկարներ ներկայացնել, նույնիսկ չի հիշում մարդկանց, ում հետ հանդիպել է, թե ինչ անուններ ունեին նրանք, շփոթում է 1990 թվականի իրադարձությունը 1992 թվականի հետ:

Նյութեր թեմայի շուրջ`
Հետազոտություն. Բաքվի քարոզչության կեղծարարությունների մերկացումն ու Խոջալուի դեպքերի իրական մեղավորները
Ադրբեջանական քարոզչամեքենան հասուն տղամարդուն ներկայացնում է 6-ամյա երեխա և «Աղդամյան դեպքերի զոհ»
Ադիբեկյան. Աղդամյան դեպքերում Ադրբեջանը փնտրում է ինդուլգենցիա` հայերի դեմ հետագա գազանություններ իրականացնելու
Թե ինչպես են «գերեվարված» ադրբեջանցու մոտ ականջներ «աճել»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}