Եվրանեսթի մասնակիցները հարգեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակը
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Վահան Հովհաննիսյանի հիշատակը:
«Այսօր մեզ հետ չէ մեր հարգարժան գործընկերը՝ Վահան Հովհանիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանների կայացման գործում: Նա պրոֆեսիոնալ, խարիզմատիկ անկոտրում և ճկուն անձնավորություն էր»,- ասաց Բ.Տարասյուկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան