Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. ԱՆ
Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի 5-ին է տեղեկատվություն ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի 6 բնակիչ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության: Վերջիններիս աշխտորոշումը հաստատվել է նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Նույն օրը տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11–ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:
Նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր միջոցառումները, մասնավորապես՝
- շարունակվում են անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները,
- բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ,
- համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ,
- իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Աշխատանքները շարունակվում են։
Նախորդող հրապարակումներ՝
Բրուցելոզի մասին ինչո՞ւ էին լռում պետական մարմինները
«Կապանի 6 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց». «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
ՍԱՊԾ. Կապանում բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է
ԱՆ ուշացած արձագանքը Կապանում բրուցելոզի դեպքերի վերաբերյալ