Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. ՊՆ մամուլի խոսնակ
Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը ստաբիլ է, կրակոցներ կան, սակայն դրանց թիվը և լարվածությունը նվազել է»,-ասաց նա:
Ա. Հովհաննիսյանը նաև նշեց, որ համեմատաբար հանդարտ վիճակը և հակառակորդի լռությունը պայմանավորված է հայկական զինված ուժերի պատասխանով և սահմանին անվտանգությունը պահպանելու գործողություններով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը