Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու արիություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան