Հասարակություն 13:15 26/03/2015

Կառավարությունն ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ առողջապահության նախարարության առաջարկած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում: Առաջարկվող նախագծով, Հայաստանում առաջին անգամ դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորություն է տրվելու՝ կոնկրետ մեխանիզմների սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը:

Օրենքներում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության էական բարձրացում, բնակչությանը որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովում, դեղերի շրջանառության ողջ շղթայի արդյունավետ գործունեության համար հստակեցված և գործուն մեխանիզմների սահմանում, դեղերի շրջանառության ոլորտում իրավախախտումների էական նվազում:

Նախագծի համաձայն՝ օրենսդրական նոր լուծումներով դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հասկացություններում բացառվելու են տարընթերցումները, սահմանվելու են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը: օրենսդրական կարգավորման են ենթարկվելու նաև դեղերի շրջանառության բոլոր փուլերը՝ սկսած դեղի ստեղծումից մինչև գովազդի և իրացման փուլեր, սպառողների շահերի առավելագույն պաշտպանություն ապահովելու սահմանվելու են են դեղերի փաթեթավորման, մակնշման, պիտակավորման պահանջները, ներառյալ հայերեն-ներդիրի առկայության պահանջը:

Նախագծով կարգավորվում են նաև դեղատնային գործունեությանը ներկայացված պահանջները՝ առավել մասնագիտական կարգավորումները վերապահելով կառավարությանը և լիազոր մարմնին, սահմանվում են օրենքի ընդունմամբ պայմանավորված անցումային դրույթներ, որոնք նպատակ ունեն նոր պահանջների ներդրումն իրականացնել հնարավորին չծանրաբեռնելով տնտեսվարողներին: Դեղատնային գործունեության իրականացնողների լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրք չի գանձվի, եթե դա իրականացվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում : Նախագծով դեղերի մեծածախ իրացման համար սահմանվում է լիցենզավորման պահանջ:

Մասնավորապես, լիցենզիայի կասեցման հիմք է հիմք է առաջարկվում սահմանել լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտումը, որը ուղղակի կամ անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար:

Այս դրույթի սահմանումը հնարավորություն կտա առողջապահության ոլորտում լիցենզավորման ենթակա գործունեության զբաղվողների լիցենզիաները կասեցնել բոլոր այն դեպքերում, երբ դրանց գործունեության ընթացքում հայտաբերված խախտումները ռիսկեր են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար: Բարձրացվում է գործող մի շարք տուգանքների չափերը: Դեղերի մասով առաջարկվում է պատասխանատվություն կիրառել խախտման առարկա հանդիսացող յուրաքանչյուր անվանման դեղի կամ արտադրանքի համար, ինչի ներկայումս չի կիրառվում որպես մոտեցում: Պահանջների խստացումը ինչպես արարքների ընդլայնման, այնպես էլ տուգանքների չափերի բարձրացման մասով նպատակ ունի պատասխանատվության դաշտ ստեղծել դեղերի շրջանառության բոլոր փուլերի համար՝ այդպիսով կանխարգելելով դեղերի շրջանառության ոլորտում խախտումները և բարձրացնելով շրջանառվող դեղերի անվտանգության, որակի և արդյունավետության մակարդակը: Սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար, (ներկայումս սահմանված է պատասխանատվություն միայն պատրաստման համար) դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ առաջացրել մարդկանց մահ:

Նախագծով սահմանվում է, որ պետական վերահսկողության շրջանակներում ստուգում սկսելուց 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարողին ծանուցելու պահանջը չի տարածվելու դեղերի շրջանառության ոլորտում օրենքով նախատեսված գործունեություն ծավալող տնտեսվարողներին ստուգելու դեպքերի վրա: Այս դեպքերում ստուգող մարմինը համապատասխան հրաման կամ հանձնարարագիր ունենալու դեպքում, անմիջապես կարող է ստուգում անցկացնել:

Գործող օրենքում նման դրույթը տարածվում է միայն դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Մինչդեռ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծով «դեղագործական գործունեություն» հասկացությունը չի կիրառվում և օրենքի ընդունումից հետո փոփոխությունը չկատարելը կբերի կիրարկման խնդիրների:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}