Տարածաշրջան 16:31 04/04/2015

Ադրբեջանի ԶՈւ-ի կորուստների մասին տեղեկությունները այդ երկրի ՊՆ-ն հարկադրում է հեռացնել

Ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտը զեկույց է հրապարակել 2015-ի առաջին երեք ամիսներին Ադրբեջանի ԶՈւ կորուստների և ադրբեջանական բանակում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Դրա համաձայն` Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներն աճել են` կազմելով 19 զոհ: Բացի այդ, զեկույցում պնդում են, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ստիպում է երկրի ԶԼՄ-ների մի մասին իրենց կայքերից հեռացնել չհաստատված կորուստների մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական MeydanTV համացանցային ռեսուրսը:

Ինչպես ասվում է նյութում, հենվելով ադրբեջանական ԶԼՄ-ների, ՀԿ-ների ու երկրի ուժային կառույցների հրապարակումների սեփական մշտադիտարկումների վրա` 2015-ի հունվար-մարտ ամիսներին, ըստ ինստիտուտի, Ադրբեջանի ռազմական ոլորտում արձանագրվել է 19 կորուստ, որից 12-ը` մարտական (11 զինծառայողներ սպանվել են առաջնագծում, մեկը` ականի պայթյունից, ընդ որում` վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է տարվա սկզբից ընդամենը 8 մարտական կորուստի մասին): 19 զոհից 7-ը համապատասխանաբար ոչ մարտական են, որոնց թվում 1-ը` դժբախտ պատահարի, 4-ը` ոչ կանոնադրական հարաբերությունների, 1-ը` զենքի հետ անզգույշ վարմունքի, 1-ը` հիվանդության հետևանքով: Նրանք բոլորն էլ ՊՆ զինծառայողներ էին:

Ինչ վերաբերում է վիրավորվածների թվին, ապա այն կազմում է, ըստ զեկույցի, 5, ընդ որում` նրանցից 3-ը տուժել են առաջնագծում, 1-ը` ականի պայթյունից, 1-ը` ոչ կանոնադրական հարաբերություններից: Նրանք ևս ՊՆ զինծառայողներ են:

Ըստ նյութի` հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Ադրբեջանի ԶՈւ կորուստները (մարտական ու ոչ մարտական) աճել են: Համեմատելու համար զեկույցում մեջբերվում է 2014-ի առաջին երեք ամիսների կորուստների թիվը, որը կազմել է 16 զոհ:

Զեկույցում նշված է, որ մարտական կորուստների աճի պատճառն առաջնագծում լարվածության սաստկացումն է, իսկ ոչ մարտականներինը` ադրբեջանական բանակում զինծառայողների կանոնադրական հարաբերություններում խորացող խնդիրները:

Ընդ որում, ընդգծվում է, որ իրականում ադրբեջանական զինուժի կորուստների իրական թիվը` անգամ իրական պատկերին հնարավորինս մոտ, այս պահի դրությամբ անհնար է ասել, քանզի դրանց կոծկումների դեպքերն էլ ավելի հաճախակի են դարձել անցած տարիների համեմատ: Անդրադառնալով սույն թեմային` զեկույցի հեղինակները նկատում են, որ ՊՆ-ն, փակելով տեղեկատվական դաշտը, փորձում է չեզոքացնել հասարակության կողմից հավանական հակազդեցությունը, թաքցնել անգամ պաշտպանական ծախսերի աճի պայմաններում բանակում առկա խնդիրները և վերջապես այդպիսով սատարել «պատերազմին պատրաստ լինելու» մասին քարոզչական թեզի տարածումը: «Խոսքը ռազմական գաղտնիքի մասին չէ: Մենք խոսում ենք զուտ պարզ ու բնական` հասարակությանն իրազեկման մասին, ինչի իսպառ բացակայության հետևանքով էլ բնակչության շարքերում ծագում է տեղեկատվական քաղց»,- ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակներն ամփոփում են` նշելով, թե Ադրբեջանի պետբյուջեի միջոցների շուրջ 20 տոկոսը հատկացվում է պաշտպանական ծախսերին, հետևաբար ՊՆ-ն պարտավոր է հաշվետու լինել հասարակության առաջ, սակայն այլ պատկերի են ականատես լինում. Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը զբաղված է կորուստների ու ապօրինությունների կոծկմամբ, ավելին` իրավիճակը հասել է նրան, որ հարկադրում է էլետրոնային լրատվամիջոցներին հեռացնել սեփական աղբյուրներից քաղված տեղեկությունները ԶՈւ կորուստների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը հաղորդել էր Ադրբեջանի ԶՈւ չհաստատված կորուստի մասին: Լուրն արտատպել են մի շարք իշխանամետ ԶԼՄ-ներ, սակայն արդեն հաջորդ օրը` կեսօրին, հրապարակումը սկզբնաղբյուրից, ինչպես և իշխանությանը սատարող լրատվամիջոցներից հեռացվել էր:

Ավելի վաղ արդբեջանական Moderator.az լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն սպանվել է ծառայակցի գնդակից։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այս տեղեկությունը որևէ կերպ չէր մեկնաբանել, իսկ հաջորդ օրը հրապարակումն արդեն հեռացված էր կայքից։

Համանման մի դեպք էլ արձանագրվել է մարտի 26-ին, երբ ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։ Տեղեկությունը մարտի 26-ին տեղադրվել էր նաև ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքում, սակայն քիչ անց այն հեռացվել էր՝ կրկին հասանելի մնալով միայն Google որոնողական համակարգի տվյալների բազայում։ Հաջորդ օրը՝ մարտի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ՊՆ-ն այդուհանդերձ հարկադրված եղավ ընդունել մարտական կորստի փաստը, սակայն միայն այն բանից հետո, երբ տեղեկությունն այդ մասին բավական լայն տարածում ստացավ սոցցանցերում։

Հավելենք, որ 2015-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պետական մարմինները հաստատել են 13 զինծառայողների մահվան մասին տեղեկությունները: Ըստ պաշտոնական տվյալների` նրանցից 9-ը ոչնչացվել են առաջնագծում մարտական պայմաններում:

Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանը հաստատել է իր մարտական կորուստը և խեղաթյուրել հայկական կողմի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը
Զինված միջադեպ Ադրբեջանի ՌԾՈւ զորամասի զինապահեստի տարածքում. կա զոհ
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հակառակորդի թողած զինամթերքի լուսանկարները
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}