The Guardian: Հռոմի պապը, Հայոց ցեղասպանությունը եւ 20-րդ դարի այլ կոտորածները
Գարդիան թերթին ուղղված իր նամակում Լոնդոնում տեղակայված պրոֆ. Միքայել Հերոնը գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քննադատությունը Հռոմի պապի հայտարարության առչնությամբ, որով վերջինս Հայոց ցեղասպանությունը նկարագրել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, իրականում, բացահայտող նշանակություն ունի:
Թուրքական գերատեսչությունը խտրական է անվանել Հռոմի պապի հայտարարությունը, քանի որ այն հիշատակում է միայն քրիստոնեա հայերին՝ անտեսելով Օսմանյան կայսրության մահմեդական բնակչությանը եւ այլ խմբերին:
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Օսմանյան մահմեդականները, քրիստոնեա հայերը, ուղղափառ հույները, քրիստոնեա ասորիները եւ եզդիները հավասարապես տառապել են առաջին աշխարհամարտի ժամանակ:
«Այս հայտարարությունը միտումնավոր քողարկում է այն փաստը, որ այն ժամանակ, երբ Օսմանյան մահմեդականները հիմնականում տառապում էին պատերազմի զրկանքների արդյունքում, մյուս խմբերը, այդ թվում՝ հայերը, տառապում էին Անատոլիայի հոմոգենացման նպատակով երիտթուրքական, իսկ այնուհետեւ՝ քեմալական կառավարության կողմից իրականացված ծրագրված եւ համակարգված գործողության արդյունքում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից մյուս խմբերի տառապանքների հիշատակումը, թերեւս, կարող է հանգեցնել թուրքական պետության կողմից այն իրողության ընդունմանը, որ պետական վերակազմավորման այդ քաղաքականության առանցքային զոհը հայերն էին»: