The Economist. Հայաստան-Թուրքիա. Հաշտվելու ժամանակը
«Փոխանակ ցեղասպանություն բառի վերաբերյալ վիճելու, թուրքերը պետք է կարգավորեն հարաբերությունները հայերի հետ», - գրում է բրիտանական The Economist պարբերականը:
Հրապարակումը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Ոչինչ այնքան չի բորբոքում ներկան, քան անցյալը: Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին ասաց 1915թ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, Թուրքիան ջղագրգիռ հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Վիճաբանությունը, թե Օսմանյան Թուրքիայի 1-1.5մլն հայ քաղաքացիների սպանությունը ինչ անունով է պետք կոչել, չի օգնում հայերին և թուրքերին այսօր, ոչ էլ օգնում է պահպանել մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի զոհերի հիշատակը:
2008-09թթ «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին արձանագրություններ, որը պետք է հնարավոր դարձներ միջպետական սահմանի վերաբացումը: Բայց արձանագրությունները այդպես էլ չվավերացվեցին, ոչ թե ցեղասպանության խնդրի պատճատով, այլ որովհետեւ թուրքերը որպես նախապայման առաջ քաշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Ինչևէ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու լավագույն հնարավորությունը կլիներ Հայաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները՝ բաց սահմանով:
Սովորական հայերի համար ամենախոստումնալից գաղափարը 1915թ ահավոր դեպքերի 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակներում կլիներ իրենց սուրբ սարը համարվող և Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակական շրջափակման մեջ գտնվող Արարատ լեռանը և հին մայրաքաղաք Անիին բաց սահմանով հասնելու հնարավորությունը: Իսկ Թուրքիայի համար լավագույն քայլը կլիներ Հայաստանի հետ բարելավված հարաբերություններ ունենալը»: