ԱՄՆ նախագահը ուզում է արտասանի «ցեղասպանություն» բառը, ուզում է` չարտասանի. Կիրո Մանոյան
ԱՄՆ նախագահը ուզում է արտասանի «ցեղասպանություն» բառը, ուզում է` չարտասանի, դա իր խնդիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն ԿիրոՄանոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը:
«ԱՄՆ նախագահը ինքն է խոսք տվել, որ կարտասանի, իսկ եթե չի ուզում իր խոստումը կատարել, ապա դա իր խնդիր է»,- ասաց Կ.Մանոյանը և հավելեց. «Եթե մինչև մայիսի 9-ը, երբ Վաշինգտոնում պետք է տեղի ունենան ամերիկյան գլխավոր միջոցառումները, որոնց կմասնակցեն նաև մեր երկու կաթողիկոսները, և դա առիթ կլինի այդ հարցին անդրադառնալ ևս մեկ անգամ, կարծում եմ, եթե չասի մինչև մայիսի 9-ը մենք պետք է ոչ միայն չհետաքրքրվենք և դիմենք այդ հարցով, այլ ասենք, որ չենք էլ ուզում, քանի որ փաստ է այլևս, որ եթե Թուրքիայի նախագահն ասի, ԱՄՆ նախագահն էլ կասի»:
Կ.Մանոյանի խոսքերով` այս ամենը պետք է հասկանա ԱՄՆ նախագահը, որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվի: Ըստ նրա` ԱՄՆ օրենսդիր մարմինները մի քանի անգամ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը և կոչ են անում նախագահին, որպեսզի նա ևս արտաքին հարաբերություններում այդ ոճիրը անվանի իր իսկական անունով` ցեղսպանությամբ:
«Այսինքն` ճիշտ չէ ասել, թե Միացյալ նահանգները չի ճանաչել Հայոց ցեղապանությունը, քանի որ ԱՄՆ օրենսդիր մարմինը ճանաչել է, սակայն գործադիր մարմինն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հրաժարվում է օգտագործել այդ բառը»,- ընդգծեց Կ.Մանոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան