Էրդողանը դարձավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի լավագույն հրապարակախոսը. Սասունյան

Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:

Մենք չէինք իմանում, որ թուրք ղեկավարներն ի վերջո ակամա դառնալու են մեր լավագույն «դաշնակիցները», և հարյուրամյակի ծրագրերը ձախողելու փոխարեն այնպիսի անհեթեթ հայտարարություններ են անելու, որ ամբողջ աշխարհում պրոպագանդեն Հայոց ցեղասպանությունը՝ գերազանցելով մեր բոլոր ակնկալիքները:

Որևէ հոլիվուդյան սցենարիստ չէր կարող ավելի լավ գործ անել, քան Էրդողանը որպես վարչապետ, իսկ այնուհետև՝ նախագահ՝ ապահովելով աշխարհում ամենամեծ հնարավոր լսարանը 100-րդ տարելիցի ոգեկոչման համար:

Հարյուրամյակի տարեսկզբից շատ առաջ Էրդողանը պարարտ հող պատրաստեց իր տարօրինակ հայտարարություններով ՝ փչացնելով իր և իր երկրի հեղինակությունը. նա հայտարարեց, որ մահմեդականները հայտնաբերել են Ամերիկան Կոլումբոսից առաջ. որ մահմեդականների համար անհնար էր ցեղասպանություն գործելը. և ասաց հեռուստահաղորդավար Չառլի Ռոզին, թե քանի որ Ստամբուլում դեռ հայեր կան, ապա հնարավոր չէր, որ ցեղասպանություն եղած լիներ:

Այնուհետև Էրդողանը փակեց «Յութուբն» ու «Թվիթերը», քանի որ որոշ բաներ դրանց բովանդակությունից իրեն դուր չէին գալիս. ձերբակալեց մի պատանի ուսանողի շարադրություն գրելու համար, որը չէր արժանացել ժամանակակից սուլթանի հավանությանը. բանտարկեց լրագրողներին և ծաղրանկարիչներին իր քաղաքականությունը քննադատելու համար. հետապնդեց մահմեդականների կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին և բարձրաստիճան զինվորականներին՝ Նորին մեծության դեմ նրանց կազմակերպած դավադրության պատրվակով. հրամայեց կրակել խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում. և գաղտնալսված հեռախոսազրույցում հանձնարարեց որդուն, թե ինչպես կոծկել տասնյակ միլիոնավոր կանխիկ դոլարները...

Էրդողանն իր կոշտ հայտարարություններով և կոպիտ պոռթկումներով կարողացավ թշնամացնել բազմաթիվ երկրների ղեկավարներին, որոնց հետ գործակցում էր, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Հունաստանը, Ռուսաստանը և Սիրիան: Ըստ էության, նա իր «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը վերածեց՝ «զրո հարևանների՝ առանց խնդիրների»...

Այս տարեսկզբին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Էրդողանը հասավ իր գործունեության գագաթնակետին: Նա «փայլուն» միտք հղացավ Գալիպոլիի տոնակատարության օրը տեղափոխել ապրիլի 24-ին, և ավելի քան 100 երկրների ղեկավարների հրավիրելով Թուրքիա՝ համայն աշխարհի ուշադրությունը շեղել այդ նույն օրը Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններից: Թուրքիայի նախագահը փորձեց վերաշարադրել պատմությունը՝ մեղադրելով Հայաստանին Ցեղասպանության100-րդ տարելիցի ամսաթիվը ապրիլի 24-ին փոխելու համար...

Նման մանկամիտ խորամանկությունները չէին կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից: Էրդողանի կեղտոտ հնարքները բացահայտող բազում հոդվածներ գրվեցին: Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները ձախողելու փոխարեն թուրք ղեկավարներն հաջողեցին պրոպագանդել Ցեղասպանության հարյուրամյակը՝ նախքան հայերի կողմից որևէ միջոցառում կազմակերպելը...

Իսկ հետո եկավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլի 12-ի հիշարժան քարոզը՝ մեղադրելով Թուրքիային հայ ժողովրդի դեմ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» գործելու համար... Ի պատասխան՝ Էրդողանը հետ կանչեց Թուրքիայի դեսպանին Վատիկանից, իսկ հետո, սովորաբար իր սառը դատող վարչապետ Դավութօղլուի և թուրք չինովնիկների ողջ անձնակազմի հետ միասին սկսեց վիրավորել Հռոմի պապին, Կաթոլիկ եկեղեցուն, և նույնիսկ Պապի ծննդավայր Արգենտինային... Այսպիսով, մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի ղեկավարները կարողացան իրենց դեմ հանել ավելի քան մեկ միլիարդ կաթոլիկների ամբողջ աշխարհում:

Էրդողանը զգուշացրեց Հռոմի պապին, որ լրացուցիչ գործողություններ է ձեռնարկելու ընդդեմ Կաթոլիկ եկեղեցու՝ նկատի ունենալով, որ կարող է Ստամբուլի հին հունական Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Եթե նա գնա նման ծայրահեղ քայլի, ապա Թուրքիայի դեմ կհանի մնացած քրիստոնյա աշխարհը:

Հռոմի պապի պատմական քարոզից մի քանի օր հետո Եվրախորհրդարանը դարձյալ բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ ընթացքում, Էրդողանը շարունակում էր իր հակաեվրոպական և հակաքրիստոնեական խիստ քննադատությունը՝ մեղադրելով եվրոպացիներին հակաթուրքական և հակաիսլամական կեցվածքի համար: Բնականաբար, եվրոպացիների մոտ հարց առաջացավ, թե ինչպես կարող է նման խելագար ղեկավար երբևէ միանալ եվրոպական ընտանիքին…

Հազարավոր թերթեր, հեռուստաընկերություններ և կայքէջեր հաղորդում էին թուրք ղեկավարների կատաղի արձագանքի մասին և քննադատում նրանց կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը: Աշխարհի ուշադրությունը սևեռվել էր հայերի վրա՝ Քարդաշյանների Հայաստան կատարած այցի, Հռոմի պապի ուշագրավ քարոզի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի լայնորեն լուսաբանման շնորհիվ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հայերը չէին կարող հասնել նման լայն հրապարակայնության, եթե նույնիսկ մեկ միլիարդ դոլար ծախսեին և 100 փիար ընկերություն վարձեին …

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}