Գալիպոլի. Բարաք Օբաման Թուրքիա պատվիրակություն չի ուղարկելու
ԱՄՆ-ն Թուրքիա հատուկ պատվիրակություն չի ուղարկի, և Գալիպոլիի միջոցառումներին ներկա կգտնվի այդ երկրում իր դեսպանի մակարդակով: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News:
Աղբյուրի համաձայն՝ Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին Միացյա Նահանգների կողմից մասնակցություն կունենա Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը: Այս մասին թուրքական թերթին հայտնել է դեսպանության մամլո քարտուղար Ջո Ուիրիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ «2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն»:
Պատվիրակության կազմում ընդգրկված են.
ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար
Նախագահական պատվիրակության անդամներ.
Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն
Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14)
Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6)
Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18)
Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11)
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան