Հասարակություն 14:45 22/04/2015

Ադրբեջանն ընդգրկվել է 10 ամենադաժան գրաքննություն ունեցող երկրների ցանկում

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Committee to Protect Journalists, CPJ) հրապարակել է առավել դաժան գրաքննությամբ աչքի ընկնող 10 երկրների ցուցակ, որտեղ լրագրողներին սպառնում են ազատազրկմամբ, սահմանափակում են նրանց կողմից համացանցի կիրառումը` լռել հարկադրելու նպատակով:

Ադրբեջանը սույն ցուցակում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Ցուցակը կազմվել է` հիմնվելով տվյալ պետություններում խոսքի ազատության ճնշման մեթոդներից` ազատազրկումից, համացանցի կիրառման արգելումից մինչև բռնի օրենքներ ու լրագրողների հետապնդում, ուսումնասիրության արդյունքների վրա: Ցուցակը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Իշխանությունների կողմից ճնշումներն այն մեթոդն է, որը կիրառվում է նշված 10 երկրներից առնվազն 5-ում, այդ թվում` Ադրբեջանում, որտեղ խմբագրությունները ենթարկվում են ռեյդերի, խուզարկումների, գովազդատուները` ահաբեկման, իսկ իշխանությունների համար չմահավան լրագրողներին թմրանյութեր են նետում` նրանց դեմ քրեական գործ հարուցելու նպատակով:

«Ադրբեջանում տեղեկության հիմնական աղբյուրները հեռուստաընկերություններն են, որոնց տերն ու վերահսկողը պետությունն է կամ էլ իրավաբանորեն նրանց հետ կապված կառույցները: Միջազգային հեռարձակող ընկերությունները կամ մուտք չունեն երկիր կամ էլ վերջիններիս արբանյակային ալիքները խլացվում են: Իշխանությունները քննադատող տպագիր մամուլը ևս ենթարկվում է ճնշումների. նրանց տանջում են դատական քաշքշուկներով, վտարում են վարձակալած տարածքներից, արգելում են արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորում ստանալ, իսկ գովազդատուներին հարկադրում են հրաժարվել գովազդներ զետեղելուց»,- ասված է հրապարակման մեջ:

Ինչպես նշվում է,  համացանցում հրապարակումների հեղինակներն ինքնագրաքննման պրակտիկա են անցնում` հուշելով օրենքի համաձայն զրպարտանքի դեպքում քրեական պատասխանատվություն կրելու մասին, ինչը ըստ օրենքի` նախատեսում է 6 ամիս ազատազրկում: Տեղեկատվական կայքերն ու համացանցային ԶԼՄ-ները կարող են ամեն պահ արգելափակվել` իշխանությունների ցանկության դեպքում:

«Առնվազն 10 լրագրող ու բլոգեր, այդ թվում` բազում մրցանակների դափնեկիր, լրագրող Խադիջա Իսմայիլովան, փակված են ադրբեջանական բանտերում: Իշխանությունների քննադատող մի քանի լրագրող փախել է երկրից 2014-ին, իսկ ովքեր մնացել են, ենթարկվել են հարձակումների և ահաբեկումների, նրանց արգելել են երկրից դուրս գալ կամ էլ նրանց դեմ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական գործեր են հարուցվել»,- նշված է հրապարակման մեջ:

Ցուցակի հեղինակները նշում են «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» տնօրեն Էմին Հուսեյնովի անունը, որը հարկադրված էր ապաստան փնտրել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը 2014-ի օգոստոսին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները խուզարկում էին անցկացրել վերջինիս գրասենյակում, առգրավել էին բոլոր փաստաթղթերը և փակել էին տարածքը:

«Տեղական ԶԼՄ-ներին սատարող մի շարք միջազգային ՀԿ-ներ ևս ստիպված էին Ադրբեջանում դադարեցնել աշխատանքներն այն բանից հետո, երբ իշխանությունները մեղադրել են նրանց հարկերից խուսափելու հարցում, խուզարկում են անցկացրել նրանց գրասենյակներում, սառեցրել են բանկային հաշիվները: Այդ կազմակերպությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները հետապնդման են ենթարկվել պետական կառույցների կողմից»,-ասված է հրապարակման մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ բանտարկությամբ սպառնալը լրագրողներին ահաբեկելու ու ճնշելու առավել արդյունավետ միջոցն է: Դաժան գրաքննությամբ աչքի ընկնող 10 երկրներից 7-ը` Էրիթրեան, Եթովպիան, Ադրբեջանը, Վիետնամը, Իրանը, Չինաստանն ու Բիրման, համալրում են լրագրողների «գլխավոր բանտարկողների» համաշխարհային ցուցակի առաջին տասը տեղերը` ըստ սույն կազմակերպության` ամեն տարի հրապարակվող, ազատազրկված լրագրողների ցուցակի:

Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանը մահվան երկիր է. թուրք ակտիվիստ
«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսում
Ադրբեջանում մեկնարկել է արշավ՝ ի պաշտպանություն ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:34
Բագրատ Սրբազանը մասնակցում է Սուրբ Պատարագին
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին: Հիշեցնենո, որ Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ...
Աղբյուր` Panorama.am
10:23
Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա,...
Աղբյուր` Panorama.am
08:44
Եկեղեցին այսօր նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող...
Աղբյուր` Panorama.am
08:32
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և...
Աղբյուր` Panorama.am
23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}