Վատիկանը հրաժարվել է մասնակցել Գալիպոլիի միջոցառումներին
Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Գալիպոլիի միջոցառումներին Վատիկանը չի մասնակցելու, քանի որ Վատիկանի արդարադատության և խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պետք է այցելեր Թուրքիա, վատառողջ է։
Սակայն, փորձագետների կարծիքով՝ այս որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Հռոմի Պապի դեմ թուրքական իշխանությունների քննադատական արշավով:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Պապի ելույթից հետո թուրքական իշխանությունները խիստ էին արձագանքել և հետ էին կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին։