Մենք տեսանք, թե հայությունն ինչ ահռելի պոտենցիալ ունի աշխարհում. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
«Մեր պայքարը տևական և դինամիկ պայքար է»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով ապրիլի 25-ից հետո հեռանկարներին:
«Մենք տեսանք, թե հայությունն ինչ ահռելի պոտենցիալ ունի աշխարհում: Մենք 100 տարվա ընթացքում ՀՀ-ում և հայրենիքից դուրս կուտակել ենք ահռելի ուժ: Ես կոչ եմ անում այսօրվանից, իմաստավորել, ընդհանրացնել՝ շարունակելու համար պայքարը»,-նշեց քաղաքագետը:
Նա այդ պայքարը բաժանեց երկու մասի՝ ստրատեգիական, որը կապված է աշխարհի խոշորագույն պետությունների հետ և մյուսը՝ կապված միջազգային իրավունքի հետ:
Շիրինյանի մեկնաբանությունները մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան