Հասարակություն 15:30 01/05/2015

«Օղակ» գործողության ականատեսներն ու տուժածները` ադրբեջանական ՕՄՕՆ-ի վայրագությունների մասին

Karabakhrecords.info կայքը շարունակում է վկայություններ ու փաստաթղթեր հրապարակել 1991-ի գարնանը-ամռանը «Օղակ» գործողությանը վերաբերող, որի ընթացքում Արցախի շուրջ 30 հայկական գյուղերի բնակչությունը ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, բռնության, ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերի ջանքերով տեղահանվել է հարազատ վայրերից:

Ստորև`«Օղակ» գործողության ականատեսների հարցաքննության արձանագրությունների նյութերը, որոնք հրապարակվել են «Դեմոկրատական Ռուսաստան» թերթում` N 13, 1991թիվ` ռուս լրագրող, իրավապաշտպան ու հասարակական գործիչ Լիդիա Գրաֆովայի հեղինակությամբ:

«Հայկական գյուղերից բռնի տեղահանում վերապրած ականատեսների վկայությունների արձանագրություններից հատվածներ

Մարտիրոս Հովսեփյան, 1934-ին ծնված, Մարտունաշեն գյուղի բնակիչ
…ապրիլի 28-ին կամ 29-ին` հստակ չեմ հիշում, կինս անհանգստացած եկավ տուն ու պատմեց, որ պետք է փախչել գյուղից ու պատսպարվել անտառում, նման խորհուրդ ծածուկ տվել էին ռուս զինվորականները, ասելով` «թե չէ վատ է լինելու»: Հաջորդ օրն արթնանալով` մենք տեսանք, որ գյուղում չկան ռուս զինվորներ, որոնք մինչ այդ ժամանակը մեզ պաշտպանում էին հարձակումներից:
...Մենք տեսանք, որ բլրի վրա` մեր տնից 200 կմ հեռավորության վրա, կանգնած են 7 տանկեր` ուղղված դեպի մեր գյուղը: Որոշ ժամանակ անց սկսվեց հրանոթներից ու ինքնաձիգերից կրակոցներ..Այրվում էին տներ, տանիքները օդ էին թռչում…Երկնքում հայտնվեցին ուղղաթիռներ և նույնպես սկսեցին կրակել գյուղի վրա: Եվ այդպես մոտ երկու ժամ: Կրակի դադարից հետո մենք իմացանք, որ մեր համագյուղացիներից 5-ը սպանվել է…Հովհաննես Հովհաննիսյանի ու Ամիր Ալքամյանի դիերը մխրճվել էին տանկերի տակ…

Էմիլիա Փարաշյան, 1948-ին ծնված, Գետաշեն գյուղի ուսուցչուհի
Ապրիլի 30…բնակարան ներխուժեցին ռազմական համազգեստով մարդիկ ու պահանջեցին փաստաթղթերը: Տանն էլ իմ 70-ամյա մայրը և 13-ամյա որդին…Հրացանի երկաթե հատվածով հարվածում էին գլխիս` պահանջելով փաստաթուղթ ստորագրել, թե իմ ընտանիքը ցանկանում է կամավոր լքել գյուղը…Օմօնցիներն այդ ընթացքում տունս տակնուվրա արեցին, ծեծեցին մորս, որդուս կոկորդից բռնեցին…Թքեց երեսիս ու ասաց. «Ձեր տեղը Երևանն է, դուրս եկեք էստեղից, սա ձեր հողը չէ»: Ինձ տարան սովխոզի ավտոտնակ, այստեղ գետնին ծեծված ու վիրավոր 29 տղամարդ էր ընկած, մեր գյուղից, այդ թվում` ամուսինս…Հետո տեսանք…մեր տունն ամբողջովին մոխիր է դարձել…

Լաուրա Հովհաննիսյանի մասին, Հադրութի շրջանի Արաքյուլ գյուղ, մայիսի 13
…Մայրը փորձում էր հանգստացնել երեխային, սակայն օմօնցիները բռնի ուժով խլել էին նրան` սպառնալով սպանել, ուզում էին բռնաբարել: Լաուրան հայտարարեց նրանց, որ 20 տարի բնակվել է Ռուսաստանում և ծանոթ է բարձրաստիճան անձանց հետ: Այդ խոսքերից հետո նրան ազատ արձակեցին:

Մայիսի 15, Շուշիի շրջան, Եղծահող գյուղ
Մոտ 20 օմօնցիներ ներխուժել էին Հմայակ Գաբրիելյանի տուն, ծեծել նրա որդուն, գողացել 1500 ռուբլի, կնոջ մատանին, երկու տղամարդուն էլ պատանդ էին վերցրել: Ապա հետ էին եկել տուն, ծեծել կնոջն ու 15-ամյա դստերը. պատռել էին հագուստներն ու փայտը մտցրել հեշտոցը:

Մայիսի 15, Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղ
6 օմօնցիներ ներխուժել էին 1952-ին ծնված Անուշավան Գրիգորյանի տուն, որտեղ վերջինիս հղի կինն էին և 15 ու 16 տարեկան զարմուհիները: Երբ օմօնցիները փորձում էին նկուղում բռնաբարել հղի կնոջն ու անչափահաս աղջիկներին, Գրիգորյանը փորձեց օգնության հասնել, սակայն նրան տեղում սպանեցին` կրակելով…

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Հադրութի շրջանի Ջրաբերդ (Ջիլան) գյուղի բնակչուհի Թագուհի Սարգսյանի նամակը 
Ես 104 տարեկան եմ: Խծաբերդ գյուղում ծնվել են իմ նախնիներն ու իմ 4 որդիները: Նրանք կռվել են ռազմաճակատում: Եվ ահա հանկարծ իմ տուն ներխուժեց ամբոխը…կոտրում ու ավերում էին ամեն ինչ…Երբ ես ասացի` սպանեք էլ, իմ տնից չեմ գնա, ադրբեջանցի միլիցիոները ոտքով հարվածեց կրծքիս: Ես ընկա: Սակայն երբ նրանք հարձակվեցին որդուս ու հարսիս վրա, ասացի` դուրս կգամ, միայն թե մի սպանեք նրանց: Աստված ինձ պատժել է նրանով, որ իմ տարիքում ես չեմ կուրացել, տեսել եմ այն, ինչ մարդ արարածը չպետք է տեսնի…Կիսահագնված վիճակում մեզ երկար ժամանակ տանում էին մեքենաների մեջ և բառիս բուն իմաստով շպրտեցին դաշտում, ինչպես գերաններ կշպրտեին: Մեր շարքերում կար նորածին մանուկ: Ծեծված ծերունի Էդիկ Ալեքսանյանը մահացավ ճանապարհին:

…Այսպիսով, ես զրկվեցի ամեն ինչից` տնից, որտեղից իմ 104 տարիների ընթացքում երբեք դուրս չէի եկել…Ես միայն մի բան եմ ուզում` ինձ իրավունք տվեք մահանալ իմ տանը…»:

Նշենք, որ Լիդիա Գրաֆովան հանդիսանում է Միգրանտներին ու նրանց միություններին աջակցող միջազգային հասարակական շարժման ղեկավար մարմնի անդամ, «Միգրացիա- XXI դար» անկախ ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ` միգրացիոն քաղաքականության գծով կառավարական հանձնաժողովի անդամ, ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության հասարակական խորհրդի անդամ, «Ռուսաստանի ոսկեր փետուր» մրցանակի դափնեկիր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}