Լիբիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել
Նախօրեին մահափորձ է իրականացվել Լիբիայի վարչապետ Աբդալլա Աբդուրահմանի դեմ: Նշվում է, որ նա չի տուժել: Վիրավորվել են մի քանի թիկնապահներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հարձակումն իրականացվել է այն պահին, երբ վարչապետի ավտոշարասյունը դուրս է եկել Թոբրուքից: Լիբիայի արևելքում գտնվող այդ քաղաքում է գտնվում կառավարության նստավայրը: Այն ստիպված են եղել մայրաքաղաք Տրիպոլիից այստեղ տեղափոխվել, երբ Տրիպոլին գրավել են պրոիսլամիստական դաշինքի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան