Դաչիչ. ԵԱՀԿ-ն ուժեղացնելու է այն միջոցները, որոնք այս տարածաշրջանում կամրապնդեն վստահությունը
ԵԱՀԿ-ն շահագրգռված է այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ, ուժեղացնելու է այն միջոցները, որոնք կամրապնդեն վստահությունն այս տարածաշրջանում: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
Նշենք, որ նախքան Հայաստան ժամանելը, Դաչիչը եղել է Ադրբեջանում, Վրաստանում:
«Սերբիան, իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին, որը միջնորդի դեր է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, աջակցում է աշխատանքներին, որոնք կատարում են համանախագահողները»,- ասաց նա:
Իվիցա Դաչիչը գոհունակություն հայտնեց Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև լավ հարաբերությունների հաստատման վերաբերյալ. «ԵԱՀԿ-ն պետք է ընկալվի որպես գործընկեր այս միասնական աշխատանքի ներքո»:
Նա հույս և համոզմունք հայտնեց, որ ապագայում ավելի հաճախ կլինեն շփումները Հայաստանի հետ, երկկողմանի այցերն ավելի պարբերական:
«Գոհունակություն եմ հայտնում երևանյան այցի վերաբերյալ և ցանկանում եմ, որպեսզի ԵԱՀԿ գործունեությունը կատարվի լավագույն ձևով և բխի բոլորի շահերից ՝ հատկապես անվտանգության, խաղաղության հարցում»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը