Մշակույթ 18:16 03/06/2015

«Տիգրան Մանսուրյան... Դե ինչպես կարելի է չհրճվել» (տեսանյութ, լուսանկարներ)

«Տիգրան Մանսուրյանի մասին կարելի է խոսել առավոտից կեսգիշեր, կեսգիշերից՝ լուսաբաց: Տիգրանից մարդահոտ է գալիս: Սա շատ կարևոր բան է»,- Հայաստանի Ազգային գրադարանում «Տիգրան Մանսուրյան. Կենսամատենագրություն» գրքի շնորհանդեսին ասաց բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը:

Տիգրան Մանսուրյանի մասին խոսելիս նա օգտագործեց պարկեշտ, ազնիվ և ազնվագույն, հայ, խենթ բառերը. «Հայոց լեզվում հրաշալի բառեր ունենք, որոնք մոռացված են, քիչ ենք օգտագործում: Պարկեշտ բառը օրը, շաբաթը, ամիսը քանի՞ անգամ ենք հիշում: Հենց տեսնում եք Տիգրան Մանսուրյանին, անմիջապես պարկեշտ բառն ենք օգտագործում: Նույնը՝ ազնիվ, ազնավագույն Տիգրան:  Հայ բառը քանի՞ անգամ ենք օգտագործում: Շատ դժվար ենք օգտագործում այդ բառը, երբ տեսնում ենք Տիգրանին, անմիջապես հայ բառն եք հիշում:

Խենթ բառը... Խոսքը գժի մասին չէ: Գժեր շատ ունենք, փառք Աստծո, ապահովված ենք: Գիժ շատ ենք ասում, խենթ՝ քիչ: Հենց տեսնում ենք Տիգրանին, ասում ենք՝ խենթը եկավ, քանի որ խենթերն են կյանքն առաջ տանում, նրանք անսովոր մարդիկ են»:

 

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ ասաց. «Ուրախ եմ մի բանում՝ Տիգրանին բոլորը սիրում են: Մի հատկանիշ է, որ ամեն մեկին տրված չէ, կարողանում է մարդկանց սրտերը գրավել՝ լինի երաժշտությամբ, թե խոսքով»:

Երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովն իր խոսքում նշեց. «Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացում մտնում էի տարբեր երկրների երաժշտական խանութներ, փնտրում հայ երաժշտություն, գտնում՝ Մանսուրյան: Ինչի համար էի գտնում, որովհետև եզակի հնարավորություն է՝ լինելով հայ, պահպանել ազգային ինքնությունը, ամբողջ աշխարհի հետ խոսել հայերեն»:



Դերասան Աշոտ Ադամյանն էլ ասաց. «Տիգրան Մանսուրյան... Դե ինչպես կարելի է չհրճվել: Շնորհակալ եմ ճակատագրին, որ բախտ եմ ունեցել բարեկամանական, լավ հարաբերություններ ունենալ մեծ վարպետի հետ, որին ճանաչում է նաև ամբողջ աշխահը: Եվ հլը թող փորձվեն չճանաչել: Ոնց թե՞: Ոնց թե՞: Որովհետև դա հանակարծակի պատուհասում է բոլորին,  որը կոչվում է Տիգրան Մանսուրյան»:

 
«Տիգրան Մանսուրյան. Կենսամատենագրություն» գիրքը (ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստանի Ազգային գրադարան) հրատարակվել է կոմպոզիտորի 75-ամյակի առթիվ: Այն իր մեջ ներառում է Մանսուրյանի տպագրված նոտաների, հոդվածների, հարցազրույցների, նրա մասին գրքերի, տպագիր մամուլում և ժողովածուներում հրապարակված նյութերի, կոմպոզիտորին նվիրված գեղարվեստական գործերի մատենագիտական նկարագրությունները:

«Վստահ ենք, հուսով ենք, որ Տիգրան Մանսուրյանն ակտիվորեն կշարունակի իր ստեղծագործական կյանքը: Նա գրել է երաժշտություն 20-րդ դարում, 21-րդ դարում, վստահ ենք, որ այդ երաժշտությունն ակտուալ, պահանջված ու ընկալելի կլինի 22-րդ դարում և հետագայում»-,- ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:



«Մի քանի տարիների աշխատանք է, որ գրադարանի աշխատակիցներն են արել: Փառավոր աշխատանք է, ամբողջական տեսքի բերված և կարող է ծառայել իր նպատակին: Եթե վաղը մեկն ու մեկը ցանկանա իմ գործունեության այս կամ այն դրվագի հետ փաստերով ծանոթանալ, շատ լավ ուղեցույց կարող է լինել այս գիրքը:

Մեծ պարունակություն ունեցող գիրք է: Հսկայական ձայների, հնչյուննեի, աղմուկների շտեմարան է: Սրա հետևից գնալով, այդ ձայները հեշտությամբ կգտնեք: Այս գրքում ամբողջ կյանք է ամբարված: Հույս ունեմ՝ այնքան կաշխատեմ, որ սրա մեջ ուղղումներ մտցնելու ուժ և կարողանություն կգտնեմ իմ մեջ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը



Շարունակով խոսքը, կոմպոզիտորը նշեց. «Ես աշխատասեր եմ, աշխատող մարդ եմ և աշխատում եմ: Լինում են լավ շրջաններ, պայթուցիկ տարիներ, հանդարտ տարիներ, բայց յուրաքանչյուրի մեջ առավելություններ կան, կյանք է, հետքերը մնում են ու տարբեր են լինում: Ամբողջը տարօրինակորեն կարծես նախանշված է, կարծես մի ձեռք ինձ տանում է ամբողջ կյանքի ընթացքում: Բոլորի համար շնորհակալ եմ»:



Ավելի մանրամասն և Տիգրան Մանսուրյանի անզուգական կատարումը՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}